Անցնող տարին խոհարարության պատմության մեջ մտավ ուտելի ոսկու և աղի կարամելի նորաձևությամբ, իսկ նոր տարին, բրիտանացի փորձագետների գնահատականներով՝ պատմության գիրկը կանցնի ոչ քաղցր աղանդերային թրենդով: Միանգամից մի քանի հայտնի ավագ խոհարարներ այդ ոճով սուրբծննդյան հյուրասիրություն են նախապատրաստել: Այս մասին հայտնում է Kedem-ը:
Harrods սուպերմարկետների ցանցում Սուրբ ծննդից և Նոր տարուց առաջ կառաջարկվեն շքեղ տորթեր՝ պատրաստված սաղմոնով ու ծովատառեխով: Դրանք զարդարված կլինեն ձկնկիթով, սերուցքային պանրով և կանաչեղենով:
Նոր թրենդն օգտակար է առողջության և կազմվածքի համար:








































