Ձկնորսությունը կամ ծովային զբոսանքը Canoe Kayak-ով կարող է վերածվել ստորջրյա աշխարհի հետ հաճելի ծանոթության: Դրա համար ամենևին էլ պետք չէ ընկղմվել ծովի խորքերը: Այս մասին հայտնում է Novate.ru-ն:
Hammacher ընկերության դիզայներներն ու ինժեներները ծովում հանգստի սիրահարների համար ստեղծել են թափանցիկ կորպուսով, երկտեղանոց նավակ:
Կորպուսը պատրաստված է զրահակայուն պոլիկարբոնատից: Նավակը կշռում է 40 կգ: Անվտանգությունն ապահովում են երկու օդային բարձիկները:
Դրանով չեն թույլատրվում կատարել տևական ճանապարհորդություններ, ինչպես նաև փոթորկոտ եղանակին ծով դուրս գալ:
Նոր թափանցիկ տրանսպորտային միջոցն արժե 2000 դոլար:














































