Սեքս-արտադրության աշխատակիցները Ստամբուլում ցույցի են դուրս եկել Կարակոյ շրջանի 6 հասարակաց տների փակման պատճառով:
Փակումը տեղի է ունեցել գաղտնի հետաքննությունից հետո, որի ժամանակ ոստիկանության գործակալները, ձևանալով հաճախորդներ, ուսումնասիրել են սեքս-բիզնեսի առանձնահատկությունները: Նրանց խոսքերով՝ փակված վեց հասարակաց տների աշխատակիցներն իրենց ծառայությունները գովազդել են չթույլատրված միջոցներով:
Բողոքող մարմնավաճառներն ասում են. «Կառավարությունը ինքնակամ փակում է հասարակաց տները, զրկում է մեզ հացից և ստիպում անօրինական աշխատել»:
Սեքս-բիզնեսի աշխատակիցների իրավունքների պաշտպան ասոցացիայի տվյալներով՝ Թուրքիայում 100 հազար մարմնավաճառ է աշխատում:








































