ԱՄՆ բանակի նոր կանոնները թույլ են տալիս կիրառել «նեգր» (negro) բառը ամերիկյան զորքերում ծառայություն անցնող աֆրոամերիկացիների համար: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Համաձայն կանոնադրության AAR 600-րդ կետի՝ նման բնորոշում կարելի է տալ այն անձանց, ովքեր պատկանում են նեգրոյիդ ռասային և ամբողջությամբ կամ մասամբ աֆրիկյան ծագում ունեն:
Բանակի ներկայացուցչի խոսքերով՝ բառը հավելել են կանոնադրությունում, քանի որ զինծառայողները փաստաթղթերը ձևակերպելիս իրենց նույնականացրել են նեգրերի հետ:








































