ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նախատեսում է արտասահման ուղարկել մոտ 500 ծպտված աշխատակիցների: Այս մասին գրում է Washington Post-ը՝ վկայակոչելով Պենտագոնի ծրագրերի մասին ծանուցող ամերիկացի պաշտոնյաներին:
Ավելի վաղ՝ 2012-ին, նախատեսվում էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչությունն արտասահման կուղարկի մոտ հազար աշխատակիցների: Սակայն երկու տարի անց՝ պաշտպանության նախարարության Գաղտնի ծառայության ստեղծումից հետո, ծրագիրը վերանայվել է: Ըստ թարմացված տվյալների՝ ծպտված աշխատակիցների թիվը կկազմի 500 մարդ, իսկ նրանց գերխնդիրը կլինի Պենտագոնի համար տեղեկությունների հավաքումը:
Ըստ աղբյուրների՝ ծառայության ներկայացուցիչները կտեղակայվեն «ամբողջ աշխարհի շատ բարդ շրջաններում»՝ ներառյալ Մերձավոր Արևելքի տարածաշրջանները, որտեղ գործում են «Ալ-Քաիդա»-ն և ԴԱԻՇ-ը:









































