Հավայան կղզիներում ժայթքած Կիլաուեա հրաբխի լավայի հոսանքները ավելի ու ավելի են մոտենում բնակելի տներին ու սպառնում տեղի Պախոա գյուղի բնակիչներին՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Լավան արդեն մի քանի շաբաթ է՝ դանդաղորեն մոտենում է բնակելի տներին, իսկ անցած գիշեր հոսանքները առաջ են շարժվել 82 մետրով: Տեղի իշխանությունները բնակիչներին տարհանում են հարևան շրջաններ:
Նախօրեին տեղացած անձրևը օգնել է փոքր-ինչ ցրել ծուխը, որ բարձրանում էր շիկացած հոսանքից, սակայն լավայի հոսանքը չի դադարում:











































