Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը կմարմնավորի Marvel տիեզերական կոմիքսների սուպերհերոս Դոկտոր Սթրենջին: Այս մասին հայտնում է Deadli պորտալը:
Սպասվում է, որ շուտով կսկսվեն հոնորարի հարցով բանակցությունները:
Լուրը հայտնի է դարձել դերասան Խոակին Ֆենիքսի հետ զրույցից հետո, որը հրաժարվել է այդ դերից:
Շուտով ֆիլմի վրա կսկսեն աշխատել սցենարիստ Ջոն Սթփեյթսը և ռեժիսոր Սքոթ Դերիքսոնը:
Դոյկտոր Սթրենջի կերպարը մտահղացել են Սթեն Լին և Սթիվ Դիթքոն 60-ականների սկզբին:










































