Արգենտինացի խոհարարները պատրաստել են 50 մետրանոց պիցցա և առաջարկել մայրաքաղաքի բնակիչներին՝ ստացված ողջ հասույթն ուղղելով Դաունի համախտանիշով հիվանդների ասոցիացիային: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Պիցցայի պատրաստումը տևել է մի քանի ժամ: Սեղանները տեղադրված են եղել մայրաքաղաք Բուենոս Այրեսի կենտրոնական Կորիենտես փողոցի երկայնքով:
Այդ փողոցում են գտնվում բազմաթիվ պիցերիաներ, և մրցույթին մասնակցած խոհարարների մեծ մասն աշխատել է հենց այդ հաստատություններում:
Հսկա պիցցան պատրաստել են 8 խոհարար, խոհարարի 7 օգնական, 100 կամավոր: Պահանջվել է 100 կգ խմոր, 50 կգ մոցարելլա, 24 կգ լոլիկ, 13 կգ զեյթուն, ինչպես նաև համեմունքներ:
Մեկ կտորի արժեքը կազմել է 5 պեսո (0.5 դոլարից պակաս):








































