Նորվեգական Opera Software-ն Windows-ի և Mac-ի իր բրաուզերի համար թողարկել է նոր վարկած: Ինչպես հայտնել են hitech.vesti.ru-ին ընկերության մամլո ծառայությունից, այն ստացել է մեծ թվով կատարելագործումներ, որոնցից ամենավառը կարելի է անվանել էջանիների (bookmark) վերածումը էջերի էսքիզների յուրահատուկ վիզուալ հավաքածուի:
Նոր ռեժիմը թույլ է տալիս աչքի համար շատ արագ գնահատել պահպանված էջերի պարունակությունը: Opera-ի օգտատերերին այլևս անհրաժեշտ չէ բացել էջանիշը, որպեսզի հիշի, թե դա ինչի համար է ավելացվել:
Այդպիսով համացանցը դառնում է սոցցանցի նման մի բան՝ յուրաքանչուր էջ հնարավոր է պահպանել ու տեղադրել սեփական «պահոցում»:








































