Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միանալուց հետո՝ մինչև 2015թ. վերջը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայում ներկայացված կլինի երեք անդամներով, որոնք կունենան մեկ ձայն և որևէ ոլորտի ամրագրված չեն լինի: Այս նորմը ներառված է հոկտեմբերի 11-ին ԵՏՀ կայքում հրապարակված Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության մասին պայմանագրում՝ գրում է TASS-ը:
Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի ներկայացուցիչները իրենց գործառույթները կիրականացնեն մինչև լիազորությունների ավարտը, այսինքն՝ մինչև 2015թ. վերջը:








































