Ավստրիացի արտիստ Թոմաս Նոյվիրտը, որն ավելի հայտնի է որպես մորուքավոր երգչուհի Կոնչիտա Վուրստ, ելույթ է ունեցել Բրյուսելում՝ Եվրախորհրդարանի շենքի առջև: Չնայած անձրևին՝ նրան լսելու էին հավաքվել մի քանի հարյուր մարդիկ, գրում է Vesti.ru-ն:
Ինքը՝ արտիստը չի թաքցրել, որ դա ոչ թե համերգ է, այլ ակցիա, որի նպատակը ԵՄ-ում սեռական փոքրամասնությունների խնդիրների վրա ուշադրություն հրավիրելն է: Ելույթից առաջ կայացած մամլո կոնֆերանսին Կոնչիտան ընդգծել է, որ ինքը քաղաքական գործիչ չէ, սակայն զգում է, որ, որպես արտիստ, հասարակության համար ուղերձ ունի, որն էլ պետք է հրապարակի:
Նեյվիրտի խոսքերով՝ ինքը հիասթափված է, որ միասեռ ամուսնությունները շատ երկրներում դեռ քննարկման առարկա են հանդիսանում: Նրա կարծիքով՝ այստեղ պետք է որոշումներ կայացվեն, այլ ոչ թե քննարկումներ ընթանան, այդ ժամանակ էլ սեռական ցանկացած կողմնորոշում ունեցողների համար հավասար իրավունքները իրականություն կդառնան:
Հանդիսատեսը հիացած է եղել Կոնչիտայով: Նրանց կարծիքով՝ նախկինում երբեք խորհրդարանի շենքի առջև այսպիսի բուռն ծափահարություններ չեն հնչել:
Նշենք, որ Կոնչիտան այս ակցիայի համար հոնորար չի ստացել, իսկ կազմակերպական բոլոր ծախսերը՝18 հազար եվրո, իր վրա է վերցրել ավստրիական խորհրդարանում առաջին լեսբուհի պատգամավոր Ուլրիկե Լունաչեկը։








































