Քաթարը սառեցրել է Բաշար Ասադի և նրա մտերիմների մոտ 1 մլրդ դոլար կազմող ակտիվները, հաղորդում է Umma.ua-ն` վկայակոչելով al-Arabia–ին:
Սիրիական ազգային կոալիցիայի առաջին դեսպան Մոնզիր Մակհուսը Ֆրանսիայում հաստատել է, որ Բաշար Ասադի ռեժիմն արտասահմանում ունի սեփական ակտիվներ, որոնց արժեքը գերազանցում է պետականինը: Մակհուսը նաև նշել է, որ Քաթարը սառեցրել է 900 մլն դոլար:
Դեսպանն ասել է նաև, որ Մարաքեշի ֆորումից հետո հաջորդ քայլը պետք է լինի Սիրիայի ժամանակավոր կառավարության ժողովրդայնացումը և ազատագրված տարածքներում իրավիճակի կայունացման համար միջոցառումներ անցկացնելը: Մակհուսը նաև կոչ է արել համաշխարհային հանրությանը գործադրել բոլոր ջանքերը` Ասադի ռեժիմի վերացման համար: «Այսուհետ, շեշտել է դեսպանը, Սիրիական ազգային կոալիցիան համարվում է իր ազգի միակ օրինական ներկայացուցիչը»:
Մակհուսն ավելացրել է նաև, որ Ասադի ռեժիմի բոլոր սառեցված միջոցները կփոխանցվեն կոալիցիային, երբ դրա համար բարենպաստ պայմաններ ստեղծվեն:








































