Կենտրոնական Աֆղանստանում ոստիկանությունը որոնում է տղամարդուն, ով խոհանոցային դանակով կտրել է կնոջ քթի մի մասը: Այս մասին գրում է BBC-ն:
20-ամյա կնոջը հասցրել են հիվանդանոց: Ոստիկանությունում ասել են, որ կինը նախկինում էլ է բռնության ենթարկվել ամուսնու կողմից: Վկայություններ կան, որ նա պոկել է կնոջ ձեռքի եղունգները:
Ինչպես տուժողի, այնպես էլ նրա ամուսնու անունները չեն հրապարակվում, սակայն ոստիկանության տվյալներով՝ ամուսինը կնոջ վրա է հարձակվել վեճի ժամանակ:








































