Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խորհրդարանից թույլտվություն կխնդրի Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողությանը երկրի մասնակցության համար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Մեծ Բրիտանիայի համար ճիշտ քայլ կլինի գործողությունների նոր փուլի անցնելը»,- հայտարարել է վարչապետը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:
«Այդ իսկ պատճառով ուրբաթ բրիտանական խորհրդարանին կոչ կանեմ թույլ տալ Միացյալ Թագավորությանը մասնակցելու Իրաքում ISIS-ի դեմ միջազգային ռազմական հարվածներին»,- հավելել է Քեմերոնը:








































