Գվինեթ Փելթրոուի և Քրիս Մարտինի խճճված հարաբերությունների մասին խոսակցությունները արդեն որերորդ ամիսն է, ինչ չեն դադարում՝ սկսած մարտից, երբ զույգը հայտարարեց «գիտակցաբար բաժանվելու» մասին, գրում է spletnik.ru-ն:
Սակայն հիմա, երբ Քրիսը հանդիպում է «Քաղցած խաղերի» աստղ Ջենիֆեր Լոուրենսի հետ ու դա չի թաքցնում, քննարկումների թեման ավելի է շատացել:
Ինչպես հայտնում են արտասահմանյան աղբյուրները, Գվինեթը փորձում է վերահսկել փաստացի դեռ իր ամուսնուն՝ բացատրելով դա երեխաների մասին հոգ տանելու ձգտմամբ, իբր թե ցանկանում է հավաստիանալ, որ նա նրանց հետ բավականաչափ ժամանակ է անցկացնում:
Աղբյուրը հայտնել է, որ Քրիսը պարզապես կիսվում է ստեղծված իրավիճակում: Մի կողմից իրականում ամուսիններն իրենց բաժանումը չեն ձևակերպել, այսինքն՝ նրանք դեռ փաստաթղթերով ամուսնացած են:












































