Saturday, 04 07 2026
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են

Հայաստանն ու Մեծ Բրիտանիան արդարադատության ոլորտում կխորացնեն համագործակցությունը

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին (Քեթի) Լիչին: Նախարարը տիկին Լիչի խնդրանքով ներկայացրել է նախարարության գերակա, ինչպես նաև առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները: Այս մասին տեղեկացնումն է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի բաժինը:

Հովհաննես Մանուկյանը նշել է նաև, որ զգալի աշխատանք է կատարվել դատաիրավական համակարգը բարեփոխելու ուղղությամբ: Այդ ոլորտը մշտապես գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում և ակտիվ պետական քաղաքականության շնորհիվ աշխատանքներ են իրականացվում ոլորտում առկա թերությունները շտկելու և կայուն համակարգ ձևավորելու ուղղությամբ:

Նախարարը, ներկայացնելով նախարարության առաջնահերթությունները, նշել է, որ դրանց ընդհանրական նպատակը արդարադատության համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացումն է՝ կարևորելով հատկապես այն աշխատակիցների դերն այդ հարցում, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով շփվում են քաղաքացիների հետ:

Հովհաննես Մանուկյանը անդրադարձել է պետության կողմից կարևոր խնդիրների լուծմանը հանրային սեկտորի մասնակցության անհրաժեշտությանը և դեսպանի ուշադրությունն է հրավիրել ՀՀ արդարադատության նախարարին կից հանրային խորհրդի աշխատանքներին՝ ընդգծելով, որ Կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացվելիք բոլոր կարևոր օրենքների նախագծերը քննարկվում են խորհրդում:

Հանդիպմանը քննարկվել են նաև մարդու իրավունքներին առնչվող հարցեր: Դեսպանը հետաքրքրվել է հատկապես դատապարտյալների իրավունքներով ու պահման պայմաններով: Նախարարը հավաստիացրել է, որ այդ հարցերը նախարարության ուշադրության կենտրոնում են: Նա նշել է, որ նոր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի շահագործմամբ հնարավոր կդառնա մասնակիորեն լուծել քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել և էլ ավելի արդյունավետ դարձնել արդարադատության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը:

Հանդիպման ավարտին նախարարը հրավիրել է դեսպանին առաջիկայում շրջայց իրականացնել «Արմավիր» ՔԿՀ-ում՝ տեղում ծանոթանալով նորակառույց հիմնարկին: Դեսպանը սիրով ընդունել է հրավերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում