Պատժամիջոցային ռեժիմը կպահպանվի տևական ժամանակ՝ ընդգրկելով 2015 թվականը: ITAR-TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է S&P միջազգային վարկանիշային գործակալության վերլուծական ակնարկում:
S&P-ի փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանի հետ սերտ կապեր ունեցող արտասահմանյան ընկերությունները զգում են պատժամիջոցների ուղղակի և անուղղակի հետևանքները անորոշ և թուլացած բիզնես-միջավայրի ֆոնին: Միաժամանակ, այդպիսի ընկերությունները ստիպված կլինեն բախվել ճգնաժամի երկարաժամկետ հետևանքներին՝ վստահ են S&P-ում:
Որքան երկար է պահպանվում պատժամիջոցային ռեժիմը, այնքան ավելի շատ են պատժամիջոցների բացասական հետևանքները՝ ինչպես ռուսական բիզնեսի, այնպես էլ եվրոպական տնտեսությունների համար: Բացի Ռուսաստանում ներկա եվրոպական բիզնեսի վրա պատժամիջոցների ուղղակի ազդեցությունից՝ զգալի անորոշությունը կապված է ճգնաժամի հետագա զարգացման և դրա շարունակականության հետ, հատկապես եվրոպական տնտեսության փխրուն վերականգնման և ցածր ինֆլյացիայի ֆոնին:
Այնուամենայնիվ, S&P-ն հիմնականում չի ակնկալում, որ պատժամիջոցներն ինքնին կկարողանան ներկայումս ազդել եվրոպական ոչ ֆինանսական ընկերությունների վարկային վարկանիշների վրա:








































