Խարկովի Կաչանովյան թիվ 54 ուղղիչ գաղութում, որտեղ իր պատժաչափն է կրում Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, բանտարկյալների շրջանում անցկացվել է Ուրախների և հնարամիտների ակումբի (ՈՒՀԱ) մրցույթ: «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել են Ուկրաինայի Խարկովի մարզի պետական քրեակատարողական ծառայությունից:
Կիրակի օրն անցկացված մրցույթին մասնակցել է 2 թիմ, որոնք ձևավորված էին գաղութում պատիժը կրող բանտարկյալներից:
Մրցույթի արդյունքով՝ հաղթողներ չեն եղել. ժյուրին հայտարարել է, որ «հաղթել է ընկերությունը»:
Հաղորդվում է, որ գաղութի ղեկավար Իգոր Կոլպաշչիկովը ներկա է եղել մրցույթին:
Ինչպես հայտնի է, հենց Կաչանովյան գաղութում է իր պատիժը կրում նաև Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, որն այս տարվա մայիսի 9-ից վերականգնողական կուրս է անցնում Խարկովի թիվ 5 հիվանդանոցում:
Դեկտեմբերի 17-ին լրացել է Տիմոշենկոյի կալանավորման 500 օրը:









































