Ոստիկանները ձերբակալել են դերասանուհի Դանիել Ուոթսին՝ կարծելով, թե նա մարմնավաճառ է: Դեպքը տեղի է ունեցել Լոս Անջելեսում, երբ Ուոթսը, խոսելով հեռախոսով, համբուրել է ամուսնուն՝ Բրայան Ջեյմս Լուկասին:
Ոստիկանները կնոջը ձեռնաշղթա են հագցրել ու նստեցրել պարեկային ավտոմեքենան այն բանից հետո, երբ Ուոթսը հրաժարվել է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ: Այս մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում:
Պարզելով նրա անձը՝ ոստիկանները նրան ազատ են արձակել: Կինը խոստովանել է, որ իրավապահների արարքից հետո ինքը լացել է:
Դանիել Ուոթսին մեծ ճանաչում է բերել ստրկուհի Կոկոյի դերը Քվենտին Տարանտինոյի «Ջանգոն ազատագրված է» ֆիլմում:









































