Բոլորը մեծ ուշադրություն են դարձնում տան ինտերիերին, սակայն երբ հերթը հասնում է լոգարանին, դիզայնը սահմանափակվում է լվացարանի և ցնցուղի տեղադրմամբ: Boredpanda.com-ի կողմից ներկայացվող ֆոտոշարքը, որում արտահայտված են դիզայներական ինովացիոն գաղափարներ, կոգեշնչեն Ձեզ փոխելու սանտեխնիկան:
Հետաքրքիր են մասնավորապես ճոճացանց հիշեցնող, թափանցիկ վաննաների դիզայնները, ակվարիումային լվացարանը, արկտիկական կոտրված սառցաշերտի դիզայնով լվացարանը, խոտով կարպետը, որը կմերսի Ձեր ոտքերն ու կտա թարմության զգացում:





























































