Կալիֆոռնիա նահանգում՝ Քլիվլենդի ազգային արգելոցից ոչ հեռու, մոլեգնում են ուժեղ անտառային հրդեհները: Ինչպես հայտնել են տեղի իշխանությունները, հրդեհը ընդգրկել է մոտ 650 հա անտառ, տարհանվել են 200 տների բնակիչներ, տեղեկացնում է ITAR-TASS-ը:
Հրդեհն առայժմ հաջողվել է տեղայնացնել միայն 20%-ով:
Կրակի դեմ պայքարում է ավելի քան 1000 մարդ: Հրդեհի տարածմանը նպաստում է նաև ուժեղ շոգը:
Ինչպես հայտնել են հիդրոօթերևութաբանները, շոգն ու չոր եղանակը նահանգում կշարունակվեն մի քանի օր:








































