Ամերիկյան Billboard ամսագիրը հրապարակել է տարվա ամենալավ երաժիշտների ամենամյա ցուցակը:
Առաջին տեղը և «Տարվա արտիստ» տիտղոսը շնորհվել է Ադելին, ով վերջերս առաջադրվել է «Գրեմմի»-ի համար: Եվ այս ամենն անկախ նրանից, որ բացի Skyfall-ի սաունդթրեքից՝ երգչուհին այս տարի ոչ մի նորություն բաց չի թողել: Բրիտանուհի Ադելն այս տիտղոսին արժանանում է երկրորդ տարին անընդմեջ: Բացի դրանից՝ Ադելը հաղթել է ամսագրի երկու այլ անվանակարգերում՝ «Տարվա լավագույն երգչուհի» և «Լավագույն ալբոմ»:
«Տարվա արտիստ» անվանակարգի եզրափակիչ փուլի հնգյակում են հայտնվել նաև Լեդի Գագան, Լիլ Ուեյնը, Քեթի Փերին և Ռիհաննան: Billboard-ի տարբերակի նորեկն է One Direction խումբը, ամենալավ փոփ-խումբը՝ Maroon 5: Ամենալավ երգի համար ոսկին բաժին հասավ Gotye-ին “Somebody That I Used To Know ” հիթի համար:








































