Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում արձանագրված է Ֆերգյուսոնում սևամորթ դեռահաս Մայքլ Բրաունի ձերբակալման պահը: Կադրերը վկայում են, որ 18-ամյա Բրաունն անզեն է եղել և ձեռքերը տեսանելի է պահել, որպեսզի ոստիկանը կարողանար համոզվել, որ ինքը վտանգավոր չէ՝ հայտնում է The Washington Post-ը:
Ըստ տեսանյութը նկարահանած ականատեսների վկայությունների՝ ոստիկանը կրակ է բացել առանց նախազգուշացման և հենց այն պահին, երբ դեռահասի ձեռքերը վեր պարզած են եղել:
The Washington Post-ը գրում է, որ տեսանյութը բջջային հեռախոսով նկարահանել են պատահական անցորդներ: Ականատեսներից մեկն ասել է, որ առաջին կրակոցը լսել է այն պահին, երբ Բրաունի ձեռքերն օդում են եղել:








































