Saturday, 04 07 2026
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած

Լիսկայի համար Սյունիքի մարզում ստորագրահավաք է սկսվել

Որքան էլ ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովն ասի, թե երեկ կայացած ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ Սյունիքի նոր մարզպետի նշանակման հարցը չի քննարկվել, սակայն որոշ տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը նիստին ներկա Սուրիկ Խաչատրյանին մարզպետ նշանակելուց առաջ հանձնարարել է ստորագրահավաք անցկացնել Սյունիքի մարզում: Եթե հավաքի անհրաժեշտ քանակությամբ ստորագրություն և ցույց տա, որ ինքը դեռ ընդունված է մարզում, կստանա բաղձալի նշանակման հրամանը:

Որոշ տեղեկություններով՝ Սուրիկ Խաչատրյանն արդեն իսկ լծվել է այդ գործին և իր մտերիմներին ու շրջապատին ևս լծել է հավաքելու անհրաժեշտ ստորագրությունները:

Մասնավորապես՝ Սիսիան քաղաքում այդ գործը վստահված է մաքսային ծառայության պետ Աշոտ Մինասյանին, Գորիսում այդ գործով խառնվել են իր բարեկամներն ու հարազատները, ինչպես նաև մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը: Կապան քաղաքում ստորագրություններ են հավաքում քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը և Վիկա անունով մեկ այլ աշխատակից: Իսկ Մեղրի և Ագարակ քաղաքներում այդ «լուրջ» գործը վստահված է քաղաքապետներին:

Սակայն սյունեցիների խոսքով՝ Լիսկայի մարդիկ ստորագրահավաքն անցկացնում են իրենց շրջապատում: «Նրանք վախենում են հրապարակային դուրս գան և ժողովրդից ստորագրություն հավաքեն, քանի որ շատ լավ գիտեն, թե սյունեցիները ոնց են զզվում այդ մարդուց: Ստորագրությունները հավաքվում են իրենց պատկանող գործարաններում, ձեռնարկություններում, հանքերում, մարզպետարանի այն աշխատակիցների շրջանում, որոնք դեռ համարվուն են Լիսկայի մարդիկ: Մի խոսքով՝ իրենք իրենց մեջ ստորագրություն են հավաքում, որ համոզեն, թե գորիսեցիներն ուզում են, որ Լիսկան վերադառնա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դժգոհեցին սյունեցիները՝ հավելելով, որ հնարավոր է՝ նաև բնակչության շրջանում էլ մեկ-երկու հոգի ստորագրի, բայց մենակ վախից ելնելով: «Դե կմտածեն վաղը-մյուս օրը մարզպետ կնշանակվի, ինչ-որ հարցեր կունենան, ինչ-որ ձևով պետք կգա: Բայց մնացած դեպքերում ոչ մի իրեն հարգող սյունեցի չի ստորագրի Լիսկայի վերադարձի համար»,- հավելեցին մեր զրուցակիցները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում