Saturday, 04 07 2026
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են

Նախարարը տարածքային ՔԿԱԳ պետերին հանձնարարել է մշակել էթիկայի հստակ նորմեր

Աշխատանքային առաջին հանդիպումը ՔԿԱԳ տարածքային բաժինների ղեկավարների հետ

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր հանդիպել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների ղեկավարներին: Հանդիպմանը քննարկվել են ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրել է քաղաքացիների կողմից կարևորություն ունեցող հարցերին և տեղեկացրել, որ վերջինների վերաբերմունքը, գնահատականները հասկանալու համար ամենօրյա մշտադիտարկում է իրականացվելու: «Կարևոր է քաղաքացիների վերաբերմունքը «զագսի» գրասենյակների աշխատանքների նկատմամբ, այն մենք մեր ամենօրյա աշխատանքով պետք է բարելավենք, քննարկենք և հասկանանք, թե ինչով կարող է արդարադատության նախարարությունը աջակցել ձեզ»,-նշել է նախարարը:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը համառոտ ներկայացրել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում բարեփոխումների ընթացքը: Նա նշել է, որ բոլոր գործընթացները պետք է իրականացվեն բացառապես էլեկտրոնային կառավարման միջոցով, քաղաքացիների կողմից դիմում գրելու պրակտիկան վերացվելու է, դրանք կարվեն տեղում, իսկ քաղաքացիները միայն ստորագրելու են: Նրա խոսքով՝ էլեկտրոնային կառավարման աշխատանքների կազմակերպման նպատակով արդեն տեղադրվել է 157 համակրգիչ, 129 տպիչ և առաջիկայում նախատեսվում է համալրել այլ անհրաժեշտ սարքերով, իսկ նախկինում գրանցված թղթային փաստաթղթերը թվայնացվելու են: «Արդեն ՔԿԱԳ 31 ստորաբաժանումներ անցել են էլեկտրոնային կառավարման համակարգին, աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի այդ գործընթացը հեշտացվի և ամեն ինչ ներկայացվի էլեկտրոնային տարբերակով: Կազմակերպվելու են դասընթացներ, որպեսզի աշխատակիցները տիրապետեն բոլոր տեխնիկական միջոցներին»,-նշել է Սուրեն Քրմոյանը: Նախարարը ներկաներին հավաստիացրել է, որ նշված աշխատանքներն անընդհատ բարելավվելու են և ստեղծվելու է կազմակերպչական այնպիսի ընթացակարգ ու կառուցվածք, որը հնարավորություն կտա խնդիրների առաջացման դեպքում անմիջապես տալ արդյունավետ լուծումներ: ՔԿԱԳ պետերից մեկի հարցին, թե հնարավոր է ՔԿԱԳ-ները նորից վերադառնան արդարադատության համակարգ, քանի որ իրենց մոտ առաջանում են խնդիրներ, որոնց չեն կարողանում լուծում տալ, նախարարը պատասխանել է, որ ավելի նպատակահարմար է այս ֆորմատով փորձել լուծումներ գտնել, իսկ առաջ քաշված տարբերակը կարող է այլընտրանքային լուծումներից մեկը լինել: Այնուհետև նախարարը խոսել է աշխատավարձերի բարձրացման մասին՝ նշելով, որ կան տարածքներ, որտեղ բարձրացում տեղի չի ունեցել, ուստի պետք է համայնքների առջև նման հարց բարձրացնել, իսկ եթե համայնքը չկարողանա, ապա Արդարադատության նախարարությունը կառաջարկի Տարածքային կառավարման նախարարությանը լուծել խնդիրը: «Այդ հարցը պետք է շատ արագ լուծվի, կարևոր է ձեր կողմից նման հարցերի բարձրացումը նախարարության առջև, որպեսզի մենք կարողանանք շատ արագ լուծումներ գտնել»,-ասել է նախարարը: Ներկաները խոսել են հաստիքների սակավության և աշխատանքի ծանրաբեռնվածության մասին, ինչին ՔԿԱԳ գործակալության պետ Արգամ Ստեփանյանը պատասխանել է, էլեկտրոնային կառավարման համակարգին անցնելուց հետո ծանրաբեռնվածությունն էականորեն նվազելու է:

Ներկաներից մեկը մտահոգություն է հայտնել, որ քաղաքացիները հաճախ գերադասում են ամուսնութայն գրանցումն իրականացնել հարսանյաց սրահներում: ՔԿԱԳ գործակալության պետը տեղեկացրել է, որ հարսանյաց հանդեսներին՝ ՔԿԱԳ տարածքից դուրս ամուսնություն գրանցելը աշխարհում ընդունված պրակտիկա է: Նախարարը, անդրադառնալով հարցին, պատասխանել է, որ քաղաքացու ցանկությունն է այս հարցում կարևոր, մանավանդ, որ ներկայում չկան հանդիսությունների դահլիճներ, հնարավոր չէ ապահովել ամուսնության գրանցման հանդիսավոր մասը տարածքային ՔԿԱԳ մարմիններում: Նախարարի հավաստմամբ՝ Երևանում մոտ 2 ամսից կլինեն համապատասխան մի քանի դահլիճ, որոնց թիվը հետագայում կավելանա:

ՀՀ արդարադատության նախարարը հստակ հրահանգներ ու հանձնարարականներ է տվել իր տեղակալին, ՔԿԱԳ գործակալության պետին, ՀՀ ԱՆ աշխատակազմի վերահսկողության տեսչության պետին՝ ՔԿԱԳ տարածքային մարմինների աշխատանքների բարելավման վերաբերյալ:

Տարածքային ՔԿԱԳ պետերին Հովհաննես Մանուկյանը հանձնարարել է քաղաքացիների նկատմամբ դրսևորել բարեկիրթ վերաբերմունք: «Դուք պարտավոր եք բոլորին նորմալ ընդունել, սպասարկել, սպասարկման ժամանակ չդնել որևէ խտրականություն»,-շեշտել է նախարարը: Նա հանձնարարել է մշակել էթիկայի հստակ նորմեր, որոնք կկանոնակարգեն աշխատակիցների վերաբերմունքը քաղաքացիների նկատմամաբ և հսկողություն իրականացնել դրանց հետևելու ուղղությամբ: Այնուհետև անդրադարձել է ծառայության մատուցման ժամկետներին, աշխատանքային ժամերին այլ գործերով զբաղվելու խնդիրներին, քաղաքացիներին բաժնից բաժին ուղարկելու պրակտիկային և մի շարք այլ խնդիրների, որոնք վեր են հանվել քաղաքացիների կողմից: Նախարարը խստորեն կարգադրել է վերացնել ապօրինի պահանջները՝ զգուշացնելով, որ նման քայլերը չեն ներվելու, ինչպես նաև՝ չպահանջել գումարներ անվճար գործառույթների դեպքում: Այնուհետև նա հավաստիացրել է, որ ՔԿԱԳ յուրաքանչյուր աշխատակցի խնդիրը նախարարության խնդիրն է, և բարձրացված հարցերին տրվելու են համապատասխան լուծումներ:

Աշխատանքային քննարկումը շարունակել են փոխնախարար Սուրեն Քրմոյանն ու նախարարության աշխատակազմի Վերահսկողական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Մինասյանը, ովքեր, լսել են ներկաների առաջարկություններն ու կարծիքները, և պատասխանել հարցերին:

 

Լուսանկարը՝ Armenpress-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում