Saturday, 04 07 2026
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած

Հայ Եկեղեցին մշտապես բարձր է գնահատել ընտանիքի ամբողջականությունը. Գարեգին Բ

Սեպտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսություննեերի դահլիճում իր աշխատանքն է սկսել «Ընտանիք, հասարակություն և Եկեղեցի. ժամանակակից մարտահրավերներ» խորագիրը կրող գիտաժողովը: Գիտաժողովը կազմակերպվել է Մայր Աթոռի Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակի կողմից` աջակցությամբ «Վորլդ վիժըն» կազմակերպության, ԵՀԽ Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի և ՄԱԲՀ (UNFPA) հայաստանյան գրասենյակի: Գիտաժողովին մասնակցում են եկեղեցականներ, գիտնականներ, պետական համապատասխան ոլորտների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ժողովը բացվեց Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի խոսքով: Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` Սրբազան Հայրն անդրադարձավ գիտաժողովի անհրաժեշտությանը` վերարտադրողական առողջության ու իրավունքի ոլորտում հիմնական շեշտը դնելով ընտանիքի գաղափարի վրա` պարզաբանել ներկա ժամանակների մարատահրավերների ու խնդիրների հանդեպ Հայ Եկեղեցու ներմտածողությունն ու կեցվածքը` հիմնված բացառապես Ս. Գրքի, ծիսական ավանդության, կանոնական դրույթների և հովվական խնամքի բազմամյա փորձառության վրա:

Այնուհետև ժողովականներին Հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Հայրապետական սիրով ողջունում և Մեր օրհնությունն ենք բերում «Ընտանիք, հասարակություն և Եկեղեցի» համաժողովի մասնակիցներիդ: Գնահատանքով ենք անդրադառնում, որ ժողովը նպատակ ունի ևս մեկ անգամ կարևորությամբ անդրադարձ կատարելու և վեր հանելու ընտանիքի դերն ու նշանակությունը հասարակական մեր կյանքում, ինչպես նաև` որոշակի շեշտադրումներ կատարելու այսօր ընտանեկան կյանքում առկա անցանկալի երևույթներին:

Հայ Եկեղեցին մշտապես բարձր է գնահատել ընտանիքի ամբողջականությունը, սրբությունը և անքննարկելի կարևորությունը մեր ժողովրդի կյանքում` դիտելով որպես հոգևոր և բարոյական արժեքների պահպանման հիմնասյուն և անփոխարինելի հաստատություն հանրային առողջ գիտակցության ձևավորման ու զարգացման համար: Ընտանիքի այսպիսի հասկացողության հիմքը Սուրբ Ընտանիքն է, որը հիմնված է սիրո, բարության, ազատության, խնամքի, գթասրտության, հարգանքի անփոխարինելի արժեքների վրա:

Մեր օրերում` արագընթաց փոփոխությունների, նաև արժեքների անտեսման պայմաններում ընտանիքի ավանդական ընկալմանը հակադրվում են ծնունդ առնող տարաբնույթ գաղափարախոսական և հասարակական հոսանքները, կենսատեխնոլոգիական միջոցների առաջադրած մարտահրավերները, որոնք թափանցում են մարդու կյանքի նվիրական ոլորտը` հատկապես որդեծնության հարցերում: Երևելի և աներևույթ զանազան հարձակումներից, ցավոք, անմասն չի մնացել և չի մնում նաև հայ ընտանիքը: Այս առումով մտահոգիչ են ամուսնալուծությունների, հղիության` ոչ քիչ դեպքերում` սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների աճը, ծնելիության նվազումը, կանխատեսվող ժողովրդագրական անցանկալի փոփոխությունները, որոնք մասնավորաբար պետք է քննարկվեն այս համաժողովում:

Այսօր անհրաժեշտ է դարձել բոլոր մակարդակներում և հարթակներում, նմանատիպ համաժողովներով, եկեղեցական քարոզչությամբ, մեծ և փոքր քննարկումներով, ընտանիքի աջակցության ծրագրերով, հանրային կյանքի իրազեկման հնարավոր եղանակներով, պետական-օրենսդրական նախաձեռնություններով նպաստել ընտանիքի առողջությանը, բարձրացնել հանրային գիտակցությունը», – ասաց Վեհափառ Հայրապետը:

Մեկ անգամ ևս կարևորելով համաժողովի նախաձեռնությունը` Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց համաժողովի կազմակերպիչներին, աջակից կազմակերպություններին, զեկուցողներին ու մասնակիցներին: Ամենայն Հայոց Հայրապետը նաև հույս հայտնեց, որ նման քննարկումները կնպաստեն ընտանիքների ամրագրմանը և բարոյական արժեքների ամրակայմանը հասարակական կյանքից ներս:

Գիտաժողովի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ տիար Արա Բաբլոյանը, ով մասնավոր կերպով ընդգծեց Եկեղեցու կարևոր դերակատարությունը խնդրի ամբողջական կարգավորման հարցում` նշելով, որ կան ոլորտներ ու խնդիրներ, որտեղ Եկեղեցու մոտեցումն ավելի մեծ ուժ և ազդեցություն կունենա, քան որևէ այլ` անգամ օրենսդրական նախաձեռնություն:

Համաժողովի գումարումը Մայր Աթոռում ողջունեցին նաև ՀՀ Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, «Վորլդ վիժըն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժիրայր Էդիլյանը և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

Գիտաժողովին կարծարծվեն երկու հիմնական նյութեր` «Ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում և նրա վրա ազդող գործոնները» և «Ժամանակակից հայ ընտանիքի առողջ կայացման ու աջակցման խնդիրները», որոնցում հիմնական շեշտադրում կկատարվի հղիության արհեստական ընդհատման և հատկապես` սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման երևույթի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում