Նախօրեին Ինդոնեզիայի Արևմտյան Սումատրա նահանգում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով վնասվել է մոտ 200 տուն, 2 մարդ վիրավորվել է, հայտնում է «Անտարա» ազգային լրատվական գործակալությունը:
Նախնական տեղեկություններով՝ երկրաշարժը վնասել է 194 շինություն, որոնցից 15-ը եղել են բնակելի տներ: Վնասվել են կրթական ու առողջապահական հաստատություններ, գրասենյակային շինություններ, ճանապարհներ:
Ինդոնեզիայի հիդրոօթերևութաբանական ազգային վարչության տվյալով՝ ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բատուսանկար վարչական շրջանից 14 կմ հարավ-արևմուտք:
Մարդկային զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:








































