Բարսելոնայի La Barselonetta շրջանում տեղի են ունենում տեղի բնակիչների հանրահավաքները: Ցուցարարներն իրենց հետ ունեն «Ոչ, զբոսաշրջիկների համար բնակարաններին» և «Բարսելոնան վրդովված է» պաստառներով, հաղորդում է RIA Novosti-ն:
Օգոստոսի կեսերին սկսված բողոքի ակցիաների պատճառ է հանդիսացել երիտասարդների ոչ մեծ խումբը, որը մերկ շրջել է քաղաքով:
Ցուցարարներն իրենց համաքաղաքացիներին կոչ են անում հրաժարվել իրենց բնակարաններն ապօրինի զբոսաշրջիկներին վարձակալության տալուց: Ամբողջ քաղաքում միայն 72 բնակարանների սեփականատերեր իրավունք ունեն դրանք վարձակալության տալու զբոսաշրջիկներին, սակայն վարձով են տրվում ավելի քան հազար բնակարան:









































