Դեկտեմբերի 15-ին, ժամը 02.55-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բազմաբերդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա երկու տուժած, անհրաժեշտ է շտապօգնություն: Անվտանգության նկատառումներից ելնելով` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Դավթաշեն գյուղի մոտակայքում «Սուզուկի» մակնիշի 98 qn 888 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորակը:
Պատահարի հետևանքով վարորդ` 1982 թ. ծնված Ն. Չարչյանը և ուղևոր` 1958 թ. ծնված Փ. Պապոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալին քաղաքի ԲԿ: Ըստ բժիշկների` Ն. Չարչյանի վիճակը ծանր է, իսկ Փ. Պապոյանինը` բավարար:








































