Կիրակի՝ սեպտեմբերի 7-ին, Երկրի կողքով կանցնի 20214 RC (R-C) աստերոիդը, հաղորդում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով NASA-ին։
Երկրին ամենամոտը նա կանցնի Նոր Զելանդիայի շրջանում։ Այդտեղ հեռավորությունը կկազմի ավելի քան 40 հազար կմ, որը Երկրի և Լուսնի միջև հեռավորության մեկ տասներորդ մասն է։
Փորձագետների կանխատեսումներով, երկնային մարմինը չի կարող վնասել Երկրի ուղեծրում գտնվող որևէ արբանյակի։
Աստերոիդի զանգվածը մոտավորապես 27 կգ է, իսկ աստղագետներն այն հայտնաբերել են միայն օգոստոսի 31-ին։









































