Apple ընկերությանն է պատկանում աշխարհում ամենաթանկ ապրանքանիշը՝ մոտ 117 մլրդ դոլար: Նման եզրակացության են եկել բրիտանական The Telegraph-ի վերլուծաբանները՝ երեք անկախ վարկանիշային գործակալությունների տվյալների հիման վրա (Millward Brown, Interbrand և Brand Finance): Գործակալությունները Apple ապրանքանիշը գնահատում են համապատասխանաբար՝ 147.9, 98.3 և 104.7 մլրդ դոլար:
Ներկայում ամերիկյան կորպորացիայի շուկայական կապիտալիզացիան գերազանցում է 611 մլրդ դոլարը: Վերլուծաբանները կարծում են, որ ապրանքանիշին է բաժին ընկնում ողջ ընկերության արժեքի ավելի քան 1/5 մասը:
Երկրորդ տեղում Google-ն է՝ 107 մլրդ դոլար արժողությամբ ապրանքանիշով: Առաջատարների եռյակը եզրափակում է IBM-ը՝ ապրանքանիշի 76 մլրդ դոլար միջին գնահատականով: Նրան հաջորդում է Microsoft-ը (70.8): Նշվում է, որ տասնյակում գերիշխում են տեխնոլոգիական ընկերությունները:









































