Գիտական ձեռքբերումների համար տրվող Շնոբելյան մրցանակաբաշխության արարողությունը հինգշաբթի երեկոյան տեղի կունենա Հարվարդի համալսարանում: Նշվում է, որ այդ ձեռքբերումները «սկզբում ծիծաղ են առաջացնում, ապա ստիպում մտածել»: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Մրցանակները հաղթողներին շնորհում են նոբելյան «գործընկերները»:
Սովորաբար մրցանակը տրվում է բոլոր «նոբելյան» անվանակարգերում: Շնոբելյան մրցանակ է տրվում նաև մաթեմատիկայի, կենսաբանության, ինժիներական գործի և մենեջմենթի ոլորտում ունեցած գիտական նվաճումների համար:








































