Ահաբեկիչ իսլամիստների խմբավորումն այսօր հայտարարել է, որ վերահսկողության տակ է վերցրել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում ԱՄՆ դեսպանության համալիրը, հայտնում է Fox հեռուստաընկերությունը:
Հաղորդվում է, որ դեսպանության ամերիկյան անձնակազմը հուլիսի վերջին տարհանվել է՝ կապված անվտանգության սպառնալիքի հետ, որն առաջացել էր քաղաքում մարտերի ֆոնին:
Նախնական տվյալների համաձայն՝ հարձակումն իրականացրել են «Լիբիայի արևածագ» խմբավորման զինյալները:
Associated Press գործակալության թղթակիցը հայտնել է, որ դեսպանատան ապակիները կորտված են: Համացանցում հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ անհայտ զինյալները գտնվում են տարհանված դեսպանության տարածքում:








































