Գվտեմալայի իշխանությունները ԱՄՆ են արտաքսում McAfee ընկերության հիմնադիր Ջոն Մաքաֆին, որը Բելիզի իշխանությունների կողմից կասկածվում է սպանության մեջ, հաղորդում է Reuters-ը:
Ըստ ծրագրավորողի խոսքերի՝ ինքն արդեն գտնվում է Գվատեմալայի միջազգային օդանավակայանում և սպասում է Մայամի կայանալիք թռիչքին:
Սև խիստ կոստյում հագած և ոստիկանների ուղեկցությամբ օդանավակայանում հայտնված Մաքաֆին հայտարարել է, որ երջանիկ է տուն վերադառնալու համար:
Չորեքշաբթի հայտնի է դարձել, որ Գվատեմալայի դատարանը Մաքաֆիին է տրամադրել 10 օրվա ներգաղթյալի կարգավիճակ: Համաձայն այդ որոշման, ծրագրավորողը խուսափել է Բելիզ արտաքսումից, որտեղ նա կասկածվում է սպանության մեջ:
Մեկ շաբաթ առաջ Մաքաֆին ձերբակալվել էր Գվատեմալայում սահմանի ապօրինի խախտման համար: Դրանից հետո ծրագրավորողի փաստաբանները ձևական հայց էին ներկայացրել նրա մնալը երկրում երկարաձգելու համար: Առաջին կոմերցիոն հակավիրուսի ստեղծողը խնդրել էր Գվատեմալայի կառավարությանը քաղաքական ապաստան տալ: Ավելի ուշ 67-ամյա ծրագրավորողը իրեն վատ էր զգացել և տեղափոխվել հիվանդանոց:
Բելիզի ոստիկանները բազմիցս հայտարարել են, որ ցանկանում են հարցաքննել Մաքաֆիին նրա հարևանի սպանության գործով: Մեղադրյալի պաշտպանությունը հերքում է նրա մեղքը:








































