Պենտագոնը նախկինի պես Սիրիայում զինյալների դեմ ռազմական գործողությունների տարբերակներ է մշակում: ITAR-TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
«Կան մարդիկ, որոնք ԱՄՆ նախագահին կոչ են անում ռազմական քայլեր ձեռնարկել Սիրիայում: Պենտագոնը մշակում է ռազմական գործողությունների ծրագրեր նախագահի համար, եթե նա որոշի, որ դա անհրաժեշտ կլինի,- նշել է Էռնեստը:- Բայց ներկայումս երկրի ղեկավարը որևէ որոշում չի ընդունել և հրաման չի տվել Սիրիայում որևէ ռազմական գործողության մասին»:
Էռնեստի խոսքով՝ նման միջոցառումները «ուշադրությամբ կքննարկվեն և կիրականացվեն ԱՄՆ Կոնգրեսի հետ սերտ խորհրդակցություններով»:








































