Instagram սոցցանցը հայտարարել է Hyperlapse հավելվածի թողարկման մասին, ասվում է ընկերության մամլո հաղորդագրությունում։
Հավելվածը թույլ է տալիս նկարահանել Թայմլափս տեսանյութ։ Թայմլափսը տեխնիկա է, որը թույլ է տալիս տեսահոլովակ նկարահանել դանդաղեցված ռեժիմում, իսկ հետո այն բերել նորմալ արագության։
Նկարահանման այդպիսի տեխնիկան օգտագործվում է մասշտաբային, սակայն ժամանակի մեջ շարունակական պրոցեսների նկարահանման համար. լողացող ամպեր, ամբոխի շարժում կամ ընթացող ավտոմեքենայից նկարահանված արագ փոփոխվող բնապատկերներ։
Հավելվածն առայժմ հասանելի է միայն iPhone-ի և iPad-ի օգտատերերին։








































