Իրաքի Քրդստանում «փեշմերգի» (քրդական զինված ստորաբաժանումներ) գործերով նախարարությունը երեքշաբթի հերքել է մի շարք ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը «Իսլամական պետության» գրոհայինների կողմից Մոսուլի ջրամբարի զավթման մասին: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
«Մի շարք ԶԼՄ-ներ փորձել են կեղծ տեղեկություն տարածել «Իսլամական պետության» գրոհայինների կողմից Մոսուլի ջրամբարի հերթական զավթման վերաբերյալ: Անվտանգության ոլորտում դրությունն այնտեղ կայուն է»,-ասել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Հոլքուրդ Հիքմեթը:
Քրդական կոալիցիայի պատգամավոր Մահմա Հալիլն իր հերթին հայտարարել է, որ ջրամբարը և հարակից գյուղերը պաշտպանում են Իրաքի անվտանգության ուժերն ու «փեշմերգի» ստորաբաժանումները։








































