Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Արտագաղթից ավելի ահագին

Վերցրեք վիճակագրական տվյալներն ու տեսեք, որ արտագաղթի տեմպերը նվազում են` Ծաղկաձորում ասել է Սերժ Սարգսյանը իրեն հարցեր ուղղող մի քանի լրագրողների, չհամաձայնելով, որ արտագաղթը ահագնացող տեմպեր ունի: Հայաստանի իշխանությունը վաղուց է անցել փիլիսոփայության, որ մի բանի մասին չխոսելու դեպքում, հնարավոր կլինի խուսափել այդ բանից: Տիգրան Սարգսյանն, օրինակ, ասում էր, որ եթե ճգնաժամից չխոսենք, ապա այն կշրջանցի մեզ: Ճգնաժամը ոչ թե շրջանցեց, այլ տրորեց մեզ: Հիմա էլ Սերժ Սարգսյանն է հայտարարում, որ արտագաղթի տեմպը ահագնացող չէ, այլ հակառակը՝ նվազում է, տարեցտարի ավելի քիչ են հեռանում:

Սերժ Սարգսյանին երևի թվում էր, որ անհանգստանալ պետք կլիներ այն ժամանակ, երբ Հայաստանում ընդհանրապես մարդ չմնար, և հեռանար վերջին 10, 20 կամ 200 հազարը: Նրան թվում է, որ այդ ժամանակ միայն արժեր անհանգստանալ և արտագաղթի տեմպը ահագնացող համարել: Սա խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը կա՛մ կրկին առաջնորդվում է «սատանայի ականջը խուլ», կա՛մ սնոտիապաշտական, կա՛մ պարզապես խնդիրների նենգափոխման տարբերակով, կամ էլ` նրա մոտ առկա են արտագաղթի խնդրի վերաբերյալ պատկերացումների ադեկվատության լրջագույն խնդիրներ:

Հայաստանում արտագաղթը վաղուց արդեն պետք չէ չափել թվաբանական մեծություններով, վիճակագրական ցուցանիշներով: Որովհետև արտագաղթը վաղուց արդեն անցել է այն սահմանը, երբ թվաբանությունը պետք է ազդանշան լիներ կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու համար: 2008 թվականի Մարտի 1-ից, ու նաև 2009 թվականի տնտեսական 14 տոկոս անկումից հետո Հայաստանն ապրել է արտագաղթի երկրորդ խոշոր ալիքը, հեռացել են տասնյակ հազարավոր մարդիկ: Եթե սրան գումարվում է մինչ այդ եղած արտագաղթը, ապա ստանում ենք մի պատկեր, որը ստիպում է թվաբանությունը դնել մի կողմ:

Պարզ է, որ մի օր պետք է սկսեին քիչ գնալ, որովհետև մնացել են հիմնականում նրանք, որոնք հեռանալու գումար չունեն կամ տեղ չունեն, կամ համարձակություն չունեն: Այսինքն` այս իմաստով արտագաղթը ֆինանսական սահմանափակումներ ունեցող երևույթ է: Եվ եթե հեռացողների թիվը նվազում է, ապա դա չի նշանակում, որ արտագաղթի վտանգավորությունն է նվազել: Հակառակը` դա նշանակում է, որ Հայաստանում նվազել է անգամ հեռանալու ֆինանսական հնարավորություն ունեցող մարդկանց թիվը, և Հայաստանը մնացել է աղքատների ու մեծահարուստների հույսին, միջին խավի հնարավորությունն ու պոտենցիալն է կորել, ինչը ցանկացած պետության զարգացման համար կենսական կարևորություն ունեցող սեգմենտ է:

Երկրի նախագահից հասարակությունը այս իրավիճակում սպասում է համալիր վերլուծություն պարունակող, իրերը իրենց անունով կոչող խոսք, խոսք, որը կհուշի, որ նման պաշտոնը զբաղեցնող մարդը տիրապետում է իրավիճակի ամբողջ լրջությանն ու գիտակցելով պատկերը` հասկանում է, թե ինչ է պետք անել իրավիճակն ուղղելու համար: Իսկ ի՞նչ մտածի հասարակությունը լսելով Սերժ Սարգսյանին, երբ վիճակագրական տվյալները արձանագրել են, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանից ավելի շատ մարդ է հեռացել, քան նախորդ տարի:

Ընդհանրապես, Հայաստանի իշխանությունն իր համար արձանագրե՞լ է արդյոք` ի՞նչ է արտագաղթը: Արտագաղթը չափվում է թվաբանությամբ և կանոններո՞վ՝ մեկնող և չվերադարձողներ: Իսկ արտագաղթ չէ՞, երբ մարդը մեկնում է, ամիսներ շարունակ գտնվում արտերկրում, անգամ երկրորդ ընտանիք կազմում և Հայաստան այցելում ընդամենը երեք-չորս, իսկ շատերը մեկ-երկու ամիս, կամ միայն ամանորյա տոներին: Դա արտագաղթ չէ՞: Դա արտագաղթ չհամարող իշխանությունը ադեկվա՞տ իշխանություն է:

Հասկանալի է, որ վիճակագրական ծառայության հաշվետվությունները պետք է կազմվեն թվաբանությամբ և սահմանումներով, հստակ: Բայց չէ՞ որ իշխանությունը այդ ամենը չպետք է դարձնի հասարակության աչքը ծածկելու պաստառ, այլ այդ ամենը պետք է օգտագործի ընդամենը տեղեկացված լինելու համար, քանի որ իրավիճակը շատ ավելի շուտ և ավելի մեծ տարածքով է դուրս եկել թվաբանության և կանոնների սահմանումից: Չենք խոսում այն մասին, որ արտագաղթելու ցանկությունն իսկ արդեն արտագաղթ է, քանի որ տվյալ մարդը Հայաստանում ապրում է արդեն միայն ֆիզիկապես, նա չի հավատում Հայաստանի ապագային, հետևաբար մոտիվացված չէ արդյունավետ աշխատանք կատարել այդ ապագայի և դրանում իր անձնական տեղի համար:

Այս ամենը պեսիմիզմի դոզա չէ, այս ամենը իրավիճակը մուգ գույներով նկարագրելու փորձ չէ, ինչպես որ հարաճ որակելով ցանկանում են ինքնապաշտպանվել իշխանությունները: Այս ամենն իրավիճակը պատկերացնելու և գնահատելու խնդիր է, որովհետև եթե այդ մակարդակում մենք սխալ ենք թույլ տալիս քաղաքական կամ քարոզչական կոնյունկտուրայից ելնելով, ապա մենք անխուսափելիորեն սխալներ ենք թույլ տալու նաև լուծումների մակարդակում:

Հայաստանում, Փառք Աստծո, դեռ շատ բնակիչ կա, բայց մենք գիտե՞նք արդյոք, թե Հայաստանի նման պետության բնականոն գործունեության նվազագույն աստիճանն ապահովելու համար մեզ ինչքան բնակչություն է պետք: Դեռ բնակիչներ կան, բայց արդյո՞ք բնակչության ծավալը չի իջել անհրաժեշտ նվազագույնից: Այս հարցերի վերաբերյալ Հայաստանում քննարկումներ կա՞ն, գիտական աշխատանքներ կա՞ն: Թե՞ առաջնորդվում ենք հանկարծ թշնամին չիմանա կեղծ սկզբունքներով: Բայց չէ՞ որ, երբ երկիրը կորցնի բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ բնակչության ծավալը, թշնամի արդեն պետք չի լինի:

Արտագաղթի ծավալն, իհարկե, ահագնացող չէ, երբ համեմատում ենք կառավարման ոչ ադեկվատության աստիճանի հետ: Ահագնացողն, իհարկե, ոչ ադեկվատությունն է: Հայաստանի թիվ մեկ թշնամին կամ հակառակորդը կառավարման ոչ ադեկվատությունն է, որ արձանագրվում է հերթական անգամ Սերժ Սարգսյանի ելույթով: Եթե դա շարունակվում է, ապա ոչ մի թշնամի ավելի մեծ վտանգ չի կարող ներկայացնել: Եթե այդ ոչ ադեկվատությունը վերածվում է ադեկվատ գործողությունների, ապա այդ դեպքում էլ ոչ մի թշնամի չի կարող Հայաստանին էական հարված հասցնել: Ամեն ինչ շատ պարզ է՝ վիճակագրությունից էլ պարզ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում