Ամբողջ աշխարհում արագ սննդի ռեստորաններ ունեցող ամերիկյան Burger King ընկերությունը բանակցում է կանադական Tim Hortons խորտկարանի ցանցի ձեռքբերման վերաբերյալ: Այս մասին հայտնում է ամերիկյան Wall Street Journal թերթը:
Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ գործարքի մասին պաշտոնապես կարող է հայտարարվել մոտ ժամանակներս: Գործարքի արդյունքում կարող է ստեղծվել արագ սննդի ռեստորանների ցանցի տեր աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը: Պարբերականի գնահատմամբ՝ Burger King-ի և Tim Hortons-ի ընդհանուր արժեքը հիմա մոտ 18 մլրդ դոլար է:
Թերթը նշում է, որ գործարքի արդյունքում ստեղծված նոր ընկերության բազան կարող է լինել Կանադայում, ոչ թե ԱՄՆ-ում, ինչը հնարավորություն կտա քչացնել հարկերը:








































