Ամերիկացի զինվորականները փակել են իրենց զինծառայողների համար մատչումը Intercept ինտերնետ-ռեսուրսին, որտեղ հրապարակվում են գաղտնի տվյալներ, որոնք ներկայացրել է, մասնավորապես, ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, հայտնում է Intercept-ի կայքը:
Intercept-ի տրամադրության տակ է հայտնվել զինվորականների հրամանը, որում խոսվում է ԱՄՆ օդուժի, ռազմածովային ուժերի և ռազմաօդային ուժերի, ինչպես նաև ԱՄՆ ծովային հետևակի զինծառայողներին ռեսուրս այցելելու արգելքի մասին:

Դրանից հետո մատչումը Intercept-ին արգելափակվել էր անձնակազմի աշխատանքային համակարգիչներում:
Որոշ զինծառայողներ հաստատել էին Intercept-ին, որ այլևս մատչում չունեն ռեսուրսին:
Հրամանում նշվել է նաև, որ կայք մուտք գործելը «դիտարկվելու է որպես անվտանգության կանոնների խախտում»:









































