Աստղային օծանելիքները վնաս են բերում բյութի ընկերություններին, որոնք զբաղվում են դրանց իրացմամբ:
Երեկ Elizabeth Arden-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ հենց սելեբրիթի բույրերն են իրենց եռամսյակային վաճառքների 28.4 տոկոսանոց անկման պատճառը:

Ամենաձախողվածը դարձել են Ջասթին Բիբերի ու Թեյլոր Սվիֆթի բույրերը:
Նշենք, որ Բիբերի Someday ու Girlfriend, ինչպես նաև Սվիֆթի Wonderstruck բույրը վաճառքի են հանվել 2011-ին:

Սկզբում դրանք հաջողություն էին վայելում, սակայն արդյունքում սպառողների հետաքրքրությունը դրանց նկատմամբ մարեց:
Elizabeth Arden-ը ներգրավված է նաև Բրիթնի Սփիրսի ու Նիկի Մինաժի բույրերի իրացմամբ, սակայն, ընկերության կարծիքով, վաճառքը շարունակելու է նվազել նաև հետագայում:









































