Tuesday, 28 07 2026
Արարատի մարզի որոշ հասցեներում գազանջատում է
13:30
Ավստրիան քննարկում է պարտադիր զինծառայության ժամկետը երկարացնելու հնարավորությունը
Նոր խաղահրապարակ՝ Էրեբունի վարչական շրջանում
13:10
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Բացահայտվել է 600 մլն դրամի չհայտարարված շրջանառություն
12:50
Հզոր երկրաշարժ՝ Ճապոնիայի Կյուսյու տարածաշրջանում
Մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ․ Պապիկյան
12:30
Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքան արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը
12:10
Ֆրանսիայում անտառային հրդեհներն ամենաուժգինն են երկրորդ համաշխարհայինից ի վեր
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
11:50
Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
11:20
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
11:10
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ
Լարսը բաց է
ԱՄՆ֊ում և ԵՄ֊ում սպասում են Հայաստանի ինքնիշխան որոշմանը` երկաթուղու և ատոմակայանի վերաբերյալ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09:10
Ասիական կիսահաղորդիչային ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրել
Ռուսաստանի գնացքը գնացել է. նա կարող է տարածաշրջան վերադառնալ միայն պատերազմով
08:50
Բաբ էլ Մանդեբի նեղուցում նավերի երթևեկությունը 56%-ով կրճատվել է հութիների գործողությունների պատճառով

Հայաստանը երկրորդ արշավանքին չի դիմանա

Գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանը հայտարարել է, որ եթե պատերազմ լինի, օլիգարխների ու պաշտոնյաների զավակներին ինքը կտանի սահմաններ, դիրքեր, առաջին գիծ: Գեներալի այս հայտարարությունն ուղղակի հուզմունք է առաջացնում, միևնույն ժամանակ նաև ապահովության մեծ զգացում՝ վտանգի պահին գեներալը հասարակությանը մենակ չի թողնի և օլիգարխների ու պաշտոնյաների զավակներին կհանի պաշտպանության: Դե, եթե օլիգարխների ու պաշտոնյաների զավակներն էլ ելնեն մեզ պաշտպանելու, ապա կարող ենք հանգիստ լինել, վստահ, որ նրանք ոչ միայն մինչև Բաքու կհասնեն, այլև, մեկ էլ տեսար, կարող են անգամ Կասպիցի մյուս ափ անցնել: Բայց, գեներալն իհարկե նրանց ժամանակին կկանգնեցնի և թույլ չի տա, որ Թուրքմենիան կամ Ղազախստանն էլ վերցնեն և միջպետական սկանդալ առաջացնեն:

Գեներալ Մանվելը զբաղված է պաշտոնյաների և օլիգարխների զավակների փաստաբանությամբ, փորձում է նրանց, այսպես ասած, «ալիբին» ապահովել, որ հարկ եղած դեպքում կգնան պատերազմ, չեն փախչի: Կարծես ամեն ինչ սկսվում և ավարտվում է պատերազմով: Իսկ ի՞նչ են անում նրանք խաղաղության ընթացքում, և ով է դրա համար պատասխանատու:

Եթե գեներալ Մանվելը պատասխանատվություն է ստանձնում նրանց պատերազմ ուղարկելու համար, արդյոք նույն պատասխանատվությո՞ւնն է ստանձնում այն բանի համար, ինչ նրանք անում են խաղաղության ընթացքում: Իսկ խաղաղության ընթացքում նրանք քաղաքապետեր են, զանազան այլ պաշտոնյաներ, նախարարների օգնականներ, պատգամավորներ, ավագանու անդամներ, հաջողակ բիզնեսմեններ: Ահա այն շրջանակը, որտեղ տեղավորել են իրենց որդիներին Գեներալ Մանվելն ու նրա կուսակից-համակարգակից պաշտոնյա և օլիգարխ գործընկերները: Մեկի որդին է քաղաքապետ, մյուսի՝ փեսան, մեկի որդին հաջողակ բիզնեսմեն է, երրորդի որդին՝ ավագանու անդամ, այսպես շարունակ… Ահա խաղաղության նրանց դիրքերը՝ հայրերի պաշտոնների, կեղծված ընտրությունների և բառացիորեն կեղեքված պետության ու ժողովրդի հաշվին: Պատերազմի ժամանակ նրանց պատրաստվում են իբր թե դիրքեր տանել, իսկ խաղաղության ընթացքոմ հայրերը նրանց պատերազմի են հանել սեփական պետության ու հասարակության դեմ՝ հովանավորելով այդ պատերազմը իրենց պաշտոններով ու փողերով:

Պատերազմի ժամանակ նրանց դիրքեր հանելու հայտարարությունների փոխարեն՝ ավելի լավ է՝ դադարեցրեք սեփական ժողովրդին ու պետությանը հայտարարած ձեր պատերազմը, որ իրականացնում եք ձեր որդիների ու փեսաների հետ: Դիրքեր բարձրանալու կամ բարձրացնելու հայտարարությունների փոխարեն՝ հավասարեցրե՛ք ձեր որդիներին ու փեսաներին օրենքին, հավասարվե՛ք ինքներդ օրենքին ու դադարե՛ք ընտրություններ կեղծել, դադարե՛ք ոլորտներ մենաշնորհել կամ քվոտավորել, դադարե՛ք պետական բյուջեն դատարկել: Դա ամենամեծ ծառայությունն է, որ կարող եք մատուցել պետությանն ու հասարակությանը: Այլապես, հայրերը մի անգամ իբրև թե գնացին կռիվ, հետո եկան ու նվաճեցին Հայաստանն այդ կռվի անվան տակ: Հանկարծ նույնը կարող են անել նրանց որդիները, ու վախենանք, որ Հայաստանն այլևս չդիմանա այդ երկրորդ արշավանքին: Այնպես որ, պատասխանատու եղեք ձեր որդիների համար խաղաղությա՛ն ընթացքում, իսկ պատերազմի պատասխանատվությունը, Աստված մի արասցե, հարկ լինելու դեպքում հասարակությունը կստանձնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում