Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը կլքի Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը, եթե կարողանա խուսափել ԱՄՆ արտահանձնումից: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով փաստաբան Ջենիֆեր Ռոբինսոնին:
Ավելի վաղ Ասանժը հայտարարել էր, որ մոտ ժամանակներս կարող է լքել դեսպանատունը: Ավելի ուշ նրա փաստաբանը նշել է, որ Ասանժը մտադիր չէ հանձնվել Մեծ Բրիտանիայի իշխանություններին:
Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն է ապաստանել 2012-ի ամառվանից:








































