Ադրբեջանի կառավարության կողմից իրավապաշտպանների և հասարակական կազմակերպությունների ճնշումը պետք է տանի դրա վտարման Թափանցիկության միջազգային նախաձեռնությունից: Ինչպես փոխանցում է Turan գործակալությունը, նման նախաձեռնությամբ հանդես է եկել Human Rights Watch կազմակերպությունը:
Ադրբեջանը Արդյունահանման ոլորտների թափանցիկության նախաձեռնության հիմնադիր անդամ է: Այն առաջատար միջազգային կոալիցիա է, որը նպաստում է բնական ռեսուրսների կառավարման գործում թափանցիկությանը: Սակայն Ադրբեջանի կառավարությունը ՀԿ-ների հանդեպ լարում է սահմանափակող օրենքները, ինչը սպառնում է ՀԿ-ների ոչնչացմամբ՝ ասվում է HRW-ի հայտարարությունում:
Նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը գրեթե անհնարին է դարձրել անկախ կազմակերպությունների մեծամասնության աշխատանքը:








































