Դեռ մի քանի տարի առաջ չինական Lenovo-ն ընկալվում էր, նախևառաջ, որպես համակարգիչների խոշոր մատակարար։ Սակայն 2014-ին ընկերությունը հաղթահարեց հոգեբանական սահմանը. ներկայումս Lenovo-ն ավելի շատ սմարթֆոններ է վաճառում, քան համակարգիչներ և կարող է իրավացիորեն կոչվել բջջային ընկերություն, տեղեկացնում է Engadget-ը։
Ընթացիկ եռամսյակում Lenovo-ի սմարթֆոնների մատակարարումներն աճելի են 39 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ հասնելով 15,8 մլն սարքավորման։ Միաժամանակ, չինական ֆիրման իրացրել է «ընդամենը» 14,5 միլիոն անհատական համակարգիչ։
Ճիշտ է, արտադրված սմարթֆոնների (13 մլն) մեծ մասն իրացվել է ներքին շուկայում։ Lenovo-ն իրեն համարում է Չինաստանում սարքավորումների ամենաճանաչված արտադրողը, սակայն փորձագետները ընկերությանը երկրորդ տեղն են տալիս Xiaomi–ից հետո։








































