Ամերիկացի գիտնականները գտել են մեթոդ, որի միջոցով հնարավոր է մի քանի կմ հեռավորությունից հայտնաբերել պայթուցիկները: Այս մասին հայտնում է PNAS ամսագիրը:
Նրանք առաջարկում են այդ նպատակով կիրառել լույսի կոմբինացիոն ցրման սպեկտրոսկոպիան: Նրանց խոսքով՝ հզոր, սակայն աննշան ապակենտրոնացված լազերային լույսի օգնությամբ ուսումնասիրությունը կարելի է իրականացնել նույնիսկ օդանավի սրահից:
Նոր մեթոդի կիրառման պոտենցիալ ոլորտների շարքում հետազոտողները հիշատակում են ոչ միայն հեռակա ռեժիմում պայթուցիկների կամ բակտերիոլոգիական զենքի հայտնաբերումը, այլև արտերկրային կյանքի որոնումները:








































