Ղարաբաղյան հարցի կարգավորման համար Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը կայացել է երեկ Սոչիում, երկու երկրների միջև երկխոսության վերսկսման դրական քայլ է: Այդպես է անցկացված հանդիպումը գնահատել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը՝ փոխանցում է Trend գործակալությունը:
«Զորքերի շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով վերջին շրջանի զինված միջադեպերից հետո այդ հանդիպումը դրական քայլ է երկու երկրների միջև երկխոսության վերսկսման համար»,- ասել է նա:
Իր հայտարարությունում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը երկու կողմերին կոչ է արել լիցքաթափել լարվածությունը:
«Կոչ եմ անում երկու կողմերին՝ ներդնել բոլոր հնարավոր ջանքերը՝ վերջ դնելու լարվածության սրմանը, որը դարձել է վերջին օրերին երկու երկրներում բազմաթիվ զոհերի պատճառ»,-ասել է Յագլանդը:
Նա նաև խորին ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին:
Գլխավոր քարտուղարը հատուկ ընդգծել է, որ բռնության փաստերը պետք է տեղ չունենան բոլոր եվրոպացիների համար կյանքի իրավունք երաշխավորող ՄԻԵԴ-ի անդամ-պետությունների միջև: