Իսրայելի պաշտպանության նախարարությունը անօդաչու ավիացիոն համակարգերի ստեղծմամբ զբաղվող բոլոր իսրայելական ընկերություններին հրամայել է այդ ոլորտում չսկսել կամ չշարունակել Ռուսաստանի հետ ոչ մի բանակցություն, հաղորդում է Flight պարբերականը:
Նշվում է, որ այդ որոշումը պայմանավորված է «Ռուսաստանի` Ուկրաինայի հակամարտությանը միջամտությամբ»: Մատնանշվում է, որ վերոնշյալ որոշման ընդունման մեջ մեծ դեր է խաղացել Վաշինգտոնը:
Աղբյուրները նշում են, որ նոր ուղղությունը վերաբերում է միայն նոր հնարվոր պայմանագրեր կնքելուն: Արդեն գոյություն ունեցող համաձայնագրերի առումով համագործակցությունը չի արգելվում, այդ թվում` պահեստամասերի մատակարարումը և ավելի վաղ մատակարաված տեխնիկայի մոդեռնիզացումը:








































