Հոգեբանների անցկացրած հետազոտությունը ապացուցել է, որ ալկոհոլի հանդեպ հակումը հնարավոր է պարզել վաղ հասակում:
Նման պնդումների համար մասնագետները հրավիրել են մինչև 15 տարեկան 1000 երեխայի: Նրանք ուսումնասիրել են այդ երեխաների բնավորության գծերն ու հաղորդակցական ունակությունները: Պարզվել է, որ ալկոհոլի հանդեպ հակումը հնարավոր է պարզել դեռ 5 տարեկան հասակում՝ հաղորդում է Svopi-ն:
Գիտնականները պնդում են, որ վաղ հասակում հաղորդակցական ցածր մակարդակով, էմոցիոնալ անկայունությամբ կամ էլ հաղորդակցական չափազանց բարձր մակարդակով աչքի ընկնող երեխաները դեռահասության տարիքում ալկոհոլի հանդեպ թուլություն ունեն:









































