Saturday, 04 07 2026
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում

Բանակն ամրացնել ազգային համաձայնությամբ և ազատությամբ

Այս օրերին, երբ Արցախի ու Հայաստանի սահմանները գրեթե ամեն օր ենթարկվում են կրակահերթերի, երբ հայ զինվորներ են սպանվում թշնամու գնդակից, մեր հանրային և քաղաքական գիտակցության մեջ բանակի դերը` որպես անվտանգության ապահովման բաղադրիչի, էապես պետք է բարձրացնել:

Ընդհանրապես հզոր բանակ ասվածը միշտ հարաբերական է, որովհետև բանակիդ հզորությունը չափվում է ըստ նրա, թե քանի (և ինչպիսի) երկիր է քեզ թշնամի համարում, և քանի (ինչպիսի) երկրների հետ դու ունես պատերազմի հնարավորություն: Ասենք, մեր բանակը ուժեղ է Ադրբեջանի բանակի համեմատությամբ: Բայց արդյո՞ք մեր բանակը հզոր է Ադրբեջանի և Թուրքիայի բանակների համեմատությամբ: Իհարկե, ոչ: Բայց այս փաստը մեզ ոչ թե պետք է վախեցնի, այլ պետք է խորհելու տեղիք տա, և այդ խոհերի իմաստը պետք է դառնա այն, թե ինչ կարող ենք մենք անել, որ Թուրքիան և Ադրբեջանը մեզ միևնույն ձևով չընկալեն: Մենք պետք է մտածենք, թե ինչպիսի ճեղքեր կարելի է բացել Թուրքիայի և Ադրբեջանի շահերում: Եվ ուրեմն, անվտանգության շատ ավելի կարևոր կոմպոնենտ է դիվանագիտությունը: Իսկ մեր դիվանագիտությունը վերջին տարիներին ոչ միայն ամեն ինչ արեց Թուրքիային և Ադրբեջանին մերձեցնելու համար, այլև վրադիր` Վրաստանին էլ տարավ դրեց նրանց շարքում: Ի դեպ, ամենևին էլ ակնհայտ չէ, որ Ադրբեջանն ու Թուրքիան միշտ իրար բերան են լիզելիս եղել: 90-ականների առաջին կեսին նրանց միջև լուրջ հակասություններ կային, և Հայաստանը պետք է կարողանար խորացնել այդ հակասությունները:

Իսկ սրա համար օգտագործվում է ոչ միայն դիվանագիտությունը, այլև դիվանագիտական հետախուզությունը, մի բան, որ տարբեր երկրներում տաբեր գերատեսչություններ են իրականացնում, որոշ դեպքերում` հատուկ ծառայությունները, իսկ որոշ դեպքերում` արտաքին քաղաքական գերատեսչությունը: և ի դեպ, բանակի հաղթանակները հնարավոր չէ իրականացնել կամ մարսել առանց դիվանագիտության: Օրինակ, Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանի ոչ մի իշխանավոր չի խոստովանել կամ ընդունել, որ ՀՀ-ն որևէ առնչություն ունեցել է Ադրբեջանի տարածքների գրավման հետ (սա էլ ոմանց հնարավորություն է տալիս ասել, թե ՀՀ առաջին նախագահը կամ այն ժամանակվա ղեկավարությունը դեմ է եղել, ասենք, Շուշիի ազատագրմանը):

Հայաստանի պաշտոնական տեսակետը եղել է այս. պատերազմական գործողություններն իրականացնում են Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը և Հայաստանից մեկնած կամավորականներ, որոնք չեն գտնվում ՀՀ իշխանությունների ենթակայության տակ: Սա արվել է հստակ նպատակով, որպեսզի չլինի միջազգային իրավունքի մի սուբյեկտ, որին միջազգային հանրությունը կարողանա ստիպել ետ քաշվել գրավյալ տարածքներից: Այդ սուբյեկտը կարող էր լինել միայն Հայաստանի նախագահը, որը էն գլխից ասում էր, որ ինքը տեղի ունեցողի հետ որևէ կապ չունի:

Եվ համաձայնեք, որ եթե ԱՄՆ նախագահը կարող էր ՀՀ նախագահին զանգել ու նրա առաջ պահանջ դնել, նա իրեն թույլ չէր տա զանգել, ասենք, ԼՂՀ ՊԿ ղեկավարին: Իսկ ՀՀ նախագահը, ինչպես ասացինք, կապ չուներ ռազմական գործողությունների հետ, քանի որ դրանք մի ուրիշ երկրի տարածքում տեղի ունեցող իրադարձություններ էին: Ֆորմալ առումով ՀՀ նախագահը Ղարաբաղի պատերազմի հետ կապ ուներ այնքան, որքան, ասենք, Աբխազիայում մղվող պատերազմի հետ: Եվ այս մոտեցումը թույլ տվեց, որ միջազգային հանրությունը չգտնի նրան, ում վրա պետք է ճնշումներ գործադրել` հայկական ուժերի հաղթարշավը կասեցնելու համար:

Կարճ ասած, բանակի դերը չի կարելի գերագնահատել, և բանակը ոչինչ է, եթե այն ամրացված չէ ոչ միայն դիվանագիտությամբ, այլև ներպետական առողջ մթնոլորտով, ազգային համաձայնությամբ, ազատությամբ և այսպես շարունակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում